Արցախում բացվել է Փառքի ծառուղի, որտեղ տեղադրվել է խաղաղապահի հուշարձանը

Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում այսօր բացվել է ռուսական Փառքի ծառուղի և խաղաղապահի հուշարձան՝ ի պատիվ տարածաշրջան զորակազմ մտցնելու առաջին տարեդարձի:

Այն բացել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։
Բրոնզե հուշարձանը պատկերում է խաղաղապահին լիարժեք մարտական հանդերձանքով, Կալաշնիկով ինքնաձիգն ուսին։ Նա գրկել է մի աղջնակի, որը նրան ծաղիկների փունջ է նվիրում: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցներից մեկն էր։

Ինչ վերաբերում է ծառուղուն, ապա այնտեղ տեղադրված են Ռուսաստանի պատմության և մշակույթի 10 ականավոր գործիչների՝ Ալեքսանդր Նևսկու, Դենիս Դավիդովի, Միխայիլ Լերմոնտովի, Գաբրիել Դերժավինի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Կարամզինի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Վասիլի Շուկշինի և Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները:
«Փառքի ծառուղի» նախագծի հեղինակը քանդակագործ և բարերար Միխայիլ Սերդյուկովն է:
Նախագծի շրջանակներում Ռուսաստանում, օրինակ, տեղադրվել են ավելի քան 1000 նշանավոր հայրենակիցների կիսանդրիներ։

Related posts

Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը

Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանված անձանց զբաղվածության և բնակապահովման ծրագրերի մասին

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ