Վլադիմիր Պուտինն օրեր շարունակ հեռախոսը ցած չէր դնում ԼՂ-ում հրադադար հասատատելու համար. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է Դաշնության նախագահ Պուտինը փորձել հասնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը:

Ըստ  ՌԻԱ Նովոստիի՝ Պեսկովն ասել է, որ հրադադարի հաստատմանը հնարավոր է եղել հասնել Երևանի և Բաքվի հետ բարեկամական կապերի շնորհիվ:

«Նրա գործադրած ջանքերը դժվար է գերագնահատել: Մեզանից ոչ ոք չի պատկերացնում, թե դա ինչ է նշանակում: Նախագահն անձամբ էր դրանով զբաղվում՝ օրեր շարունակ ձեռքից ցած չդնելով հեռախոսափողը»,- ասել ե Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը:

Նա նշել է, որ այդ ընթացքում ՌԴ նախագահը հաճախակի շփվել է նաև Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան