Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով երկրի զինված ուժերի թույլատրելի թվաքանակը հասցվել է 2,399,130-ի, որից 1,51 միլիոնը՝ զինծառայողներ են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Iravaban.net-ը տեղեկանում է TASS գործակալությունից։

«Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի հզորությունը սույնով սահմանվում է 2 399 130, այդ թվում՝ 1 510 000 զինծառայող»,-ասվում է հայտարարության մեջ։

2026 թվականի մարտի 4-ին ստորագրված հրամանագրով զինծառայողների թիվը կազմել է 1 502 640։

Related posts

Ջաջուռում բախվել են «Kia Forte»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը