Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով Ղազախստանում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անձամբ է դիմավորել Պուտինին: Սա վկայում է երկրների միջև հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի մասին։ ՌԴ նախագահը ձեռքսեղմումով ողջունել է Տոկաևին:

Ղազախստանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության պատվո պահակային վաշտը հանդիսավոր երթ է կատարել։

Այցի ծրագիրը ներառում է բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև մասնակցություն Ղազախստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ֆորումին:

Պուտինը այնուհետ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով