Վլադիմիր Պուտինը խոսել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին։ Այս մասին նա խոսել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում գտնվելն անհնար է»,- ասել է ՌԴ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է՝ հասկանում է, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ «Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է։ Եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է լինի՝ վնասելու հայ-ռուսական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը։ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ