Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Եզրասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգային միասնության օրվա առիթով Կրեմլում պետական պարգևներ է հանձնել:

Պարգևատրվածների թվում են Պատրիարք Կիրիլը, նախագահի հատուկ դեսպանորդ Միխայիլ Շվիդկոյը և Ալեքսանդր Սոլժենիցինի այրին՝ Նատալյան և այլք:

Ինչպես հայտնել է Ria.ru-ն, պարգևատրվածների թվում են նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասը (աշխարհիկ անունը՝ Մկրտիչ Ներսիսյան) և Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների հոգևոր վարչության ղեկավար մուֆթի Ռավիլ Գայունուտդինը:

Պուտինը Եզրասին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, Ռավիլ Գայունուտդինին՝ «Անձնվեր աշխատանքի համար» շքանշանով:

Related posts

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր

Արդարության պահանջի` րոպեներ տևած ձայնը Սպանդարյանում կտրվեց