Բախվել են մեքենաներ. կան զոհեր և տուժածներ

Նոյեմբերի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի, «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայր է ժամանել քննիչը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Պարզվել է, որ մինչև «GAZ 3110»-ին բախվելը «Mercedes»-ը բախվել է նաև դեպի Վանաձոր ընթացող «Volvo» մակնիշի բեռնատարին:

Related posts

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

Գյումրու Ղարսի խճուղին տանում է բնակավայրեր, ասֆալտապատման հարցը՝ փակուղի

ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին