Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ քննարկած հարցերին, Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, նաև տարածաշրջանում առևտրա-տնտեսական գործակցության շուրջ զարգացումներին, TRIPP նախագծին:
«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ սևով սպիտակի վրա: Կառավարության, ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է՝ մեծագույն պարտավորությունը: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք, չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասն էլ ենք կատարել: Դա էլ ասեմ, որ աշխարհում տենց կառավարություն չկա, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի»,-նշել է վարչապետը:
Բացի այդ, Փաշինյանի խոսքով, պատմական Հայաստանն ասում է՝ իր ճանապարհով չգնանք։
«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով: Հայաստանի Հանրապետությունը մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»,-նշել է նա:

Related posts

Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա