Վիճաբանություն և դանակահարություն Դեղձուտ գյուղում

Օգոստոսի 3-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Դեղձուտ գյուղի Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակահարել էր 32-ամյա համագյուղացին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 4-ին 32-ամյա դեղձուտցին ներկայացել է Արտաշատի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները