Վթար Գյումրիում. տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա, առաջ ընթանալով, բախվել կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ