Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները. ՆԳ նախարար

 

Հիմնական հանցատեսակներից, հաշվետու ժամանակահավածում, աճել են` սպանությունները (միջինում աճը՝ 12,1%), սպանության փորձերը (միջինում աճը՝ 18,4%), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 15,6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում աճը՝ 13,9%), խուլիգանությունը (միջինում աճը՝ 23,2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 46,6%) և խարդախությունները (միջինում աճը՝ 10,4%)։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

 

«Ընդ որում՝ արձանագրված սպանությունների շուրջ 10 %-ը (270-ից 26-ը) եղել են անհայտ կորածներով նախաձեռնված վարույթներ:

 

Առհասարակ, վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80%-ը կատարվում են կենցաղային հողի վրա:

 

Միևնույն ժամանակ, նվազել են գողությունների (միջինում նվազումը՝ 10,8%), այդ թվում՝ բնակարանային (միջինում նվազումը՝ 11,4%), կողոպուտի (միջինում նվազումը՝ 9,4%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (միջինում նվազումը՝ 3,4%), այդ թվում՝ ծանր, դեպքերը (միջինում նվազումը՝ 3,0%):

 

Ընդ որում՝ վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83 %-ը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, որոնք առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ են»,- ասաց ՆԳ նախարարը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան