Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20,000 ծառ. Տիգրան Ավինյան

Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի պայմաններում:

Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94 %-ի»,- գրել է Տիգրան Ավինյանը։

Related posts

Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան

ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ