Անահիտ Ավանեսյանը Գյումրի այցի շրջանակում «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մատուցվող ծառայություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի:

Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն:

Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ` համակցված զարգացման խանգարումներով երեխաներ:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը», որը սպասարկում է Շիրակի մարզի՝ հոգեկան առողջության և նարկոլոգիական խնդիրներ ունեցող 7465 բնակչի:

Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին. շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

📌Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է նաև «Արիե Կուփերսթոքի» անվան…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Суббота, 29 марта 2025 г.

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը