Վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում», – նշված է Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերը պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչին հաջորդեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի միջոցով նա տեղեկացրեց, որ աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Related posts

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ