Վերջին մեկ ամսվա ընթացքում ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ. Երևանի քաղաքապետ

Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած բոլոր նախորդ ժամանաշրջանների հետ, և միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի, գրեթե վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուրերի» լրագրողի՝ ստվերի դեմ պայքարին վերաբերող հարցին:

Խոսելով տոմսային համակարգի առավելությունների մասին՝ Ավինյանը նկատեց՝ միասնական տոմսային համակարգը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր հավաքագրման ստվերը վերացնելու տեսանկյունից, այլև առհասարակ մարդու հարմարավետության տեսանկյունից:

«Միասնական տոմսային համակարգը հնարավորություն է տալիս տարատեսակ տրանսպորտային միջոցներից օգտվել նույն քարտով, նույն հեռախոսով, նույն բանկային քարտով և դրա համար հավելյալ չվճարել: Սա ամենակարևոր սկզբունքն է, որ ներդրված է միասնական տոմսային համակարգում»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի գնի փոփոխությանը, Ավինյանը նշեց՝ այն կարող է փոխվել հունվարից, և ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ նրանք, որոնք շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, իսկ նրանք, որոնք ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, վերջիններիս համար ծախսը հարաբերականորեն կարող է ավելանալ:

Քաղաքապետի խոսքով՝ իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չեն ունենա գնային փոփոխությունները։

Related posts

Անհիմն են ռազմական հեղաշրջման վերաբերյալ հրապարակված խոսակցությունները մոնտաժելու, համատեքստից կտրված ներկայացնելու վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների պնդումները. ՔԿ

Կրթվելը նորաձեւ է Հանրապետության հրապարակում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

436.8 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին. վարչապետ