Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Newsgeorgia-ն։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին ժամը 05:00-ից մինչև 10:00-ն սահմանափակումներ են մտցվելու Կազբեգիի (Վերին Լարս) անցակետի նկատմամբ:

Նախատեսվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրաբաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ մաքսային հսկողությունը կկասեցվի, ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ուղևորների շարժը՝ երկու ուղղություններով։

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը 24/7 սովորական ռեժիմով և ամբողջ հզորությամբ», – հայտնել են վարչությունից։

ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01:00-ից սահմանը փակ է լինելու։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ