Խոսքը Ախուրյան համայնքի Հովսեփյան փողոցի մասին է, որը հիմնանորոգվել է ընթացիկ տարում կառավարություն- համայնք ջանքերով : Ասֆալտապատվել և միակողմանի մայթեր են կառուցվել փողոցի ողջ երկայնքով՝ շուրջ 1600 գծամետր:Ծրագրի արժեքը 180 միլիոն դրամ է, որից համայնքի ներդրումը 55, կառավարությանը՝ 45 տոկոսն է: Աշխատանքներին զուգահեռ, համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվել են նաև գերեզմանների մուտքը և հարող տարածքը: Մինչև այս տարվա ավարտը Ախուրյանը կունենա ևս 5 բարեկարգ փողոցներ, այս անգամ արդեն սուբվենցիոն մեկ այլ ծրագրով: Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Կոմիտաս, Պարույր Սևակ և Ախուրյանի խճուղի 2, Եղիշե Չարենց փողոցների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են 45 տոկոս կառավարության և 55 տոկոս համայնք մասնաբաժիններով: