Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ, բայց շփումներ կլինեն. Փաշինյանը՝ Թուրքմենստանում Ալիևի և Պուտինի հետ հանդիպումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Թուրքմենստան կատարելիք այցի ընթացքում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման հնարավորությանը։

«Ինչ վերաբերում է հանդիպումներին, երեկ ես ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, իհարկե, ծննդյան օրվա առիթով։ Դե, գիտեք, որ մենք ընդամենը մեկ ամիս առաջ հանդիպումներ ենք ունեցել և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, բայց ձևաչափն այնպիսին է, որ վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, այսինքն՝ այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։

Այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ, բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հանկարծ հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր լինի, բայց շփումներ, զրույցներ լինելու են, և շատ դեպքերում նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք, երբ արձանագրել ենք փոխադարձ կամ որևէ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Related posts

Շաքիի դեպքը անդրսահմանային հանցագործություն է. Փաշինյան

Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև. Փաշինյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին

Յուրաքաչյուր քաղաքացի պետք է զգա պետության, օրենքի և իրավունքի պաշտպանությունը․ վարչապետ