Վերականգնվել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը օրենսդրությամբ սահմանված և հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը՝ չի վճարել խոշոր չափերի հարկեր: Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն 754 հզր 139 ՀՀ դրամի վնասը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից