Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո

Վերջերս Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Կարակասի և նրա շրջակա տարածքների երկինքը կարմրել է, հաղորդում է VTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա պայմանավորված է օպտիկական և օդերևութաբանական երևույթով, որն առաջանում է օդում մասնիկների բարձր կոնցենտրացիայի դեպքում։

Հեռուստաալիքը բացատրում է, որ երկրաշարժից հետո մթնոլորտ է արտանետվում փոշի, ավազ և մանրադիտակային բեկորներ, որոնք «զտում են արևի լույսը»։ Դրա պատճառով օդի շերտի միջով անցնում են ամենաերկար ալիքները, որոնք համապատասխանում են կարմրավուն և նարնջագույն երանգներին։ Ըստ մասնագետների՝ դրանք «շրջակա միջավայրի ֆիզիկական ռեակցիա են պինդ տարրերի նկատմամբ»:

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 1943 մարդ, վիրավորվել՝ 10571-ը: Անհայտ կորած է համարվում մոտ 5000 մարդ։ Reuters գործակալությունը հայտնել է, որ ավերվել կամ լրջորեն վնասվել է 59հազար շենք, առանց բնակարանի է մնացելառնվազն 16 հազար մարդ:

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն