«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը

Մայիսի 14-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է կալանավոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

 

Related posts

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր

Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը