Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։

Related posts

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են