Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն։ Դուշանբեի միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ֆարխոդ Սալիմը։

Վարչապետը սեպտեմբերի 16-17-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ