Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին, որն ավարտում է դիվանագիտական գործունեությունը մեր երկրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը:

Վարչապետը պարոն Սխերմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ