Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք են գործել կառավարության 3-րդ մասնաշենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք նախարարությունների աշխատակիցներին կոչ են արել չաջակցել վարչապետին:

Նույն պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների մեկ այլ խումբ էլ մուտք է գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք և իրազեկման ակցիա իրականացնելուց հետո լքել թաղապետարանի շենքը:

Կենտրոն վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը դեպքի առնչությամբ կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:
Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել