Վարչապետը և Սեմ Բրաունբեքը քննարկել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին:

Վարչապետը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Related posts

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես 2 ամիս չէի մարզվել, խնդիրներ կային. Լալայան

Անթալիայում մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը