Վարչապետը Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է պատարագի | ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է Սուրբ և անմահ պատարագի:Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր՝ այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի։Հիշեցնենք՝ Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից:Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը եկեղեցու բարենորոգմանը միացած 10 եպիսկոպոսներից է:Լուրին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտնել․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում

Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 10 января 2026 г.

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից