Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում: Հուսով եմ, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և խորանալ` ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», – նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան