Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև ձևավորվել է համագործակցության դրական դինամիկա, և հույս հայտնել, որ առաջիկայում այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտներում:

Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին տնտեսական կապերը զարգացել են, մասնավորապես, տեքստիլի ոլորտում: Դեսպանը կարևորել է նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը և հավելել, որ ներկայումս ընթացքի մեջ են նոր ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում