Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը և ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետևողական ընդլայնմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Related posts

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները