Վարչապետը կարևորել է ԵԱՏՄ ներուժի արդյունավետ օգտագործումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել Եվրասիական տնտեսական միության ներսում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանն ուղղված քայլերի ակտիվացումը:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռավար նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև միության ներսում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման և կլիմայի փոփոխության խնդրին: Հայաստանի վարչապետն արձանագրել է, որ անհրաժեշտ է մշակել քայլեր, որոնք կմեղմեն կլիմայի փոփոխության հետևանքները:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԵԱՏՄ-ում զարգացնել նաև էլեկտրամոբիլների շուկան:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների: Այս հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները վերացնելու, ապրանքների և ծառայությունների շուկաներ ստեղծելու և միության ներսում արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու ջանքերը: Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը նույնպես կօգնեն նվազագույնի հասցնել կամ ամբողջությամբ վերացնել խոչընդոտները: Ելնում ենք նրանից, որ դրված խնդիրների լուծմամբ երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, կշահի Տնտեսական միությունը:

Related posts

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հայտնաբերվել է համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով հետախուզվող 50-ամյա օտարերկրացին