Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածներն ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է, նրանց հայտնաբերել է ազգականը։

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը։ Նրանք են՝ նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ Փ-ն։

Related posts

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը

Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր