Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։

«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության բաժին և խոստավանել կատարած խախտումը։

Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին