«Վարդաշեն» ՔԿՀ երկու խցում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

Սույն թվականի օգոստոսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օրվա տարբեր ժամերի չնախատեսված խուզարկություններ են իրականացրել հիմնարկի խցերում: Այդ մասին հայտնում են «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

Խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ սմբուկով ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման սարք հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Related posts

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը

Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն