Վարանդայի շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:

Related posts

COP17-ում ամփոփվել է բանակցությունների առաջին հինգ օրերի առաջընթացը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում