Վատիկանում մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը:

Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն XIV քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակ է դուրս եկել սպիտակ պապոմոբիլով՝ ողջունելով հավաքված հազարավոր հավատացյալներին:

Պատարագին, որը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10.00-ին, մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս մասնակցում է Հռոմի Սրբազան քահանայապետի գահակալության արարողությանը:

Հիշեցնենք՝ Վատիկանում անցկացված կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները կարողացան համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում:

Հռոմի նոր Պապն ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստն է, որն իր համար ընտրել է Լևոն XIV անունը:

Related posts

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. oդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

2025 թվականի սկզբից Միացյալ Նահանգները լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ