Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ համատեղ արձագանքել գլոբալ մարտահրավերներին. Ռուբիո

Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ անկեղծ երկխոսություն վարել և համատեղ արձագանքել գլոբալ մարտահրավերներին։ Նա հավելել է՝ Վաշինգտոնը հուսով է, որ Թայվանի հարցն էլ խաղաղ կարգավորում կստանա:

Վան Ին համոզմունք է հայտնել, որ Պեկինը և Վաշինգտոնը պետք է երկխոսեն, լուծեն առկա տարաձայնությունները և ընդլայնեն գործակցությունը՝ փոխադարձ հարգանքի սկզբունքով։ Չինաստանի արտգործնախարարի խոսքով՝ մեծ տերությունները պետք է պատասխանատու լինեն և նպաստեն աշխարհում խաղաղությանը։

Related posts

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են