Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և VAZ-ը. վերջինիս վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Հունիսի 27-ին՝ ժամը 09:49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը և VAZ մակնիշի ավտոմեքենան․ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են