Վանաձորում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի 40-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել ինքնաձիգ և պահում է 45-ամյա մտերիմներից մեկի արհեստանոցում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արհեստանոցում և դրան կից օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, նաև տարբեր տրամաչափերի հարյուր տասներեք մարտական փամփուշտ։
45-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ