Աղավնաձոր բնակավայրում հանգստի համար նախատեսված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է.

«Դատարանի վճռով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 9 միլիոն դրամ»:

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը