Վանաձորում այրվել է չշահագործվող փայտե տնակ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է չշահագործվող փայտե տնակ (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։51-ին, մարվել՝ 14։18-ին։

Այրվել են տնակը և մոտակայքում մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը