Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տանը երեխայի դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Related posts

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով