Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք․ ԼՂ տեղեկատվական շտաբ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կպահպանվի որոշակի ժամանակահատված: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:

Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Չնայած ԼՂ շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին, կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ:

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել