Վաղարշապատի ավագանու ընտրությունների մասնակից ուժերի ընտրացուցակները հասանելի են ԿԸՀ կայքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից 8 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները հասանելի են ԿԸՀ կայքում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԸՀ նիստում վիճակահանությամբ բաշխվել են Վաղարշապատի ընտրություններում մասնակից ուժերի հերթական համարները:

Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել