Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։

Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

Related posts

Ինչ է փոխվելու Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. Թորոսյանը մանրամասնել է․ տեսանյութ

ՀԷՑ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե, քան 2023-ի նույն ժամանակահատվածում. Ռոմանոս Պետրոսյան

Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի. ՆԳՆ