Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան

Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Այսպիսով՝
• ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են՝ շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք.
• այս պահին պարտավորությունները կազմում են՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։
Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին, ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- նշված է գրառման մեջ։

Related posts

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ

Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է