Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

2025 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնը Վահե Սուքիասյանն է, Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոնը՝ Տիգրան Համբարձումյանը:

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ հրապարակելով լուսանկարներ պատանի շախմատիստների պարգևատրման արարողությունից:

Վահեն 9 հնարավորից վաստակել էր 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Տիգրանը 9 հնարավորից վաստակել էր 7.5 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Related posts

ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ-ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ԱԱԾ սահմանապահ զորքերին