Հրթիռներով և դրոններով հարձակում Ուկրաինայի վրա

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 8-ի գիշերը անօդաչու թռչող սարքով և հրթիռներով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային: Երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ Դնեպրում բարձրահարկ բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ և մեկ զոհ: Թիրախավորվել է նաև Կիևը, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Ռուսական կողմը հարվածել է Պոլտավայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումների խնդիրներ կան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը 80-ից ավելի ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Բելգորոդի, Սարատովի և այլ մարզեր: Տեղեկություններ կան, որ երկրի տարածքում որոշ օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան