Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նիստի օրակարգի և հանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։ Նա առաջարկել է կողմ քվեարկել Վահե Ղալումյանի թեկնածությանը։

Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին։ Վահե Ղալումյանի խոսքով՝ համայնքները պետք է ուժեղանան, ունենան սեփական կարողություններ ու լուծեն իրենց խնդիրները։

Քվեարկության արդյունքում Վահե Ղալումյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ