Վահան Քերոբյանը մասնակցել է Իրանում ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին:
Նախարարի խոսքով՝ ցուցահանդեսի հիմնական նպատակն էր երկու երկրների միջև զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, բացահայտել Իրանի ազատ առևտրատնտեսական գոտու հնարավորությունները հայ ներդրողների և գործարարների համար, իրականացնել փորձի փոխանակում, ցուցադրել այն հնարավորությունները, որոնցով Իրանը կարող է տնտեսապես հասանելի դառնալ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տարբեր շուկաներում։
Ցուցահանդեսին մասնակցում էին Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչներ, ինչպես նաև 60 իրանական և 50 հայկական ընկերություններ։
Նախարարի խոսքով հայ ներդրողներն ու գործարարները ևս մասնակցում են նմանատիպ էքսպո-ցուցահանդեսներին Իրանի տարածքում՝ ներկայանալով գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում, որոնց նպատակն է նոր հնարավորություններ և համագործակցություններ բացահայտել։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ